Վահան Տերյան. Կենսագրություն
1885

1892
Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:
1895
.jpg)
Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:
Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:
1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:
1899

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:
1902 — 1903
Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:
1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

1904
Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:
Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբորը` Ղազարոսին, ուր ընտանիքով աքսորված էր նա:
1905
Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, — ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արևով, անձրևով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:
Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ:
1906

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:
1907


Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն: Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սև գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրդ տխուր կըմթնի», «Fatum», «Անջատման երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Կոշմարը», «Հոկտ
Комментариев нет:
Отправить комментарий