Հայրենագիտություն
Հայրենագիտություն գավառագիտություն), երկրի առանձին մասերի (բնակավայրի, մարզի, երկրամասի, հանրապետության) համակողմանի ուսումնասիրություն՝ գերազանցապես տեղական բնակչության և դպրոցականների ուժերով։ Հայրենագիտության զարգացման գործում կարևոր դեր են կատարում հայրենագիտական թանգարանները, որոնք ունեն գիտամեթոդական կենտրոնների ֆունկցիաներ և հավաքում, մշակում ու պահպանում են հայրենագիտական նյութերը։ Հայկական ԱԱՀ-ում 1921-ին լուսավորության ժողովրդական կոմիսարիատին առընթեր ստեղծվեց կենտրոնական գավառագիտական բյուրո, հետագայում՝ նաև կամավոր ընկերություն։ Զարգացավ դպրոցական հայրենագիտությունը։ Հայրենագիտական աշխատանքները հանրապետությունում կոորդինացնելու նպատակով Հայկական աշխարհագրական ընկերությանը կից ստեղծվել է հայրենագիտական խորհուրդ (1958-ից)։ Հայրենագիտական դասական ուսումնասիրություններ են Ղևոնդ Ալիշանի Հայաստանի պատմաաշխարհագրական մարզերին վերաբերող աշխատությունները։
Комментариев нет:
Отправить комментарий